«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն». վարչապետի պաշտոնակատար

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: «Այս պահին ունենք 13257 քաղաքացի, որոնք ակտիվ դեպքերն են, որոնցից 2000-ից ավելին հիվանդանոցներում են: Մահվան դեպքերով, ցավոք, հատել ենք 4000-ի սահմանը»: Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստումների թեմային. «Պատվաստանյութն արդեն հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն ու մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Պատվաստման ռիսկը որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք վարակվելու ու դրա հետևանքով առողջությանը հասցված ծանր ու մահվան դեպքերի հետ»: Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքն ու Տիգրան Ավինյանը երեկ պատվաստվել են ու իրենց լավ են զգում: «Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն»,- արձագանքեց վարչապետի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ այս պահին պատվաստված է 2690 մարդ, որը, նրա խոսքով, խայտառակ ցուցանիշ է:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
16101:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
293Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
164Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
201Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
67030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
77028.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78728.10.2026, 09:00