«Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է». ԵՊՀ դասախոս

Երևանի պետական համալսարանի դասախոս Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «E-draft-ում դրվել է իրավական ակտի նախագիծ, որով կառավարությունը ՍԵՓԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ցանկանում է փոխել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը՝ նշելով, որ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը պետք է լինեն իր ներկայացուցիչները:
Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է: Նույն ձև ինչ կառավարությունը կարող է որոշում կայացնել ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելու մասին, ԵՊՀ-ն կարող է որոշում կայացնել կառավարության կառուցվածքը փոփոխելու մասին: Երկու դեպքում էլ իրավական հետևանքը լրիվ նույնն է լինելու:
Պատճառը երևի այն է, որ ՀՀ նախագահը վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը չի ստորագրել և ուղարկել է Սահմանադրական դատարան: Հիշեցնեմ՝ այդ օրենքով տվյալ պահի քաղաքական իշխանությունը ստանալու էր բուհերի նկատմամբ քաղաքական վերահսկողության բացարձակ լծակներ:
Ճիշտ է, կառավարությունն ամեն կերպ հերքում էր, որ օրենքի նպատակը բուհերի վերահսկողությունն էր, բայց e-draft-ում դրված նախագիծն այլ բան է ապացուցում:
Հակասահմանադրական ճանապարհով չստացվեց վերահսկել բուհերը, որոշեցին անգրագետ հակասահմանադրական ճանապարհով փորձել»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
5303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
34320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
40020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99517.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197915.07.2026, 21:35