«Հանրային քննարկման ենք ներկայացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության նոր կարգը»․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային քննարկման ենք ներկայացրել քոլեջների և ուսումնարանների տնօրենների ընտրության նոր կարգը, որով էական փոփոխություններ ենք նախատեսել տնօրենի ընտրության գործընթացում․
- Տնօրենի ընտրության գործընթացը պետք է սկսվի և ամփոփվի մինչև գործող տնօրենի պաշտոնավարման ավարտը՝ ապահովելով հարթ անցում և հրաժարվելով ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտից՝ այդ հնարավորությունը պահելով այն դեպքերի համար, երբ գործող տնօրենի լիազորությունները ինչ-ինչ պատճառներով դադարում են ավելի վաղ,
- Տնօրենը կընտրվի խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, ոչ թե նիստին ներկա անդամների, խորհրդի յուրաքանչյուր անդամ կունենա մեկ ձայն, ոչ թե գործող կարգի համաձայն՝ կքվեարկի բոլոր թեկնածուների համար, ինչի պարագայում հաճախ ստացվում էր, որ խորհուրդը կարող է ընտրել մեկից ավելի հավակնորդների և այդ դեպքում լիազոր մարմնի ղեկավարն էր ընտրում մրցույթով հաղթած հավակնորդներից մեկին, և սահմանված կարգով կնքում պայմանագիր: Փոփոխությունով խորհրդի կողմից կընտրվի թեկնածուներից մեկը կամ հաղթող չի ճանաչվի:
- Մրցույթի արդյունքի վերաբերյալ բողոքի առկայության դեպքում, առավել հստակեցվել է լիազոր մարմնի ղեկավարի կողմից ստեղծված բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը և այն հիմքերը, որով հանձնաժողովը տալիս է բացասական եզրակացություն: Գործող կարգում բողոքարկման հատվածը մեծ բացեր ուներ։
- Սահմանվել են հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրի պահանջներն ու բաղադրիչները՝ առավել չափելի դարձնելով գործընթացը։
- Սահմանվել է, որ մրցույթի հայտարարման և անցկացման ընթացքում խորհրդի անդամների փոփոխություն չի թույլատրվում, ինչը գործող կարգում բացակայում է։
- Հստակեցվել են մրցույթի կազմակերպման և անցկացման այլ պայմանները, լիազոր ներկայացուցչի, դիտորդների մասնակցության, փաստաթղթերը նաև էլեկտրոնային ներկայացնելու հնարավորության և մի շարք այլ առումներով, կրճատվել են ժամկետները՝ դրանք դարձնելով առավել արդյունավետ։


Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները
27726.06.2026, 17:12
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի քննության թեստերն ու պատասխանները
40023.06.2026, 16:00
Մաթեմատիկա առարկայի քննության թեստերն ու պատասխանները
46219.06.2026, 16:00
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ՝ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից (լուսանկար)
48816.06.2026, 18:36
Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուների քննության թեստերն ու պատասխանները
50716.06.2026, 15:24
ԵՊՀ-ն Արտասահմանյան գրականության ամբիոնը փակելու մասին հայտարարություն է տարածել
42715.06.2026, 20:00
«Դպրոցները պետք է դուրս լինեն քաղաքական գործընթացներից»․ Նաիրի Հոխիկյան
50714.06.2026, 00:24
Վերանայվել են ուսուցիչների հերթական ատեստավորման գործող կարգավորումները
63604.06.2026, 19:06