Հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:
Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան և նպատակ ունի ապահովել նախադպրոցական կրթության համակարգից երեխայի սահուն անցումը դեպի հանրակրթություն:
Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը:
Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը և երեխաների կարիքներին ու հետաքրքրություններին արձագանքելու, յուրաքանչյուր երեխայի անձը հարգելու, համատեղ ուսումնառության գործընթացը խթանելու հնարավորություն է ընձեռում:
Չափորոշչով սահմանված են երեխայի լեզվական և հաղորդակցական, ֆիզիկական կրթության, առողջ ապրելակերպի, ճանաչողական, սոցիալական, քաղաքացիական, թվային, մեդիա, մշակութային, մաթեմատիկական և տեխնիկական և այլ կարողունակությունները:
Հավելենք, որ համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները պետք է շարունակական վերապատրաստումներ անցնեն՝ տարեկան առնվազն 1/5-ի չափով:
Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը նաև հիմքեր է ստեղծում ոլորտում համընդհանուր ներառականության անցման համար:
Համաձայն Կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում պետք է ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը կիրականացվի երկու փուլով։ 2021-2022 թթ.-ին նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և մայրաքաղաք Երևանում, իսկ 2022-2023 թթ.-ին՝ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
5303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
34320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
40020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99517.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197915.07.2026, 21:35