Զորացրված զինծառայողների մեկ կիսամյակի ուսման վարձերը կփոխհատուցի պետությունը

Կառավարության՝ մայիսի 27-ին կայացած նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Ըստ այդմ՝ 2735 ուսանողի ուսման վարձը հատուցելու համար տրվել է 568,5 մլն դրամ գումար:
Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ շահառուների հավաքագրման աշխատանքները շարունակվում են, որովհետև կան ուսանողներ, որոնց տվյալները դեռևս ուսումնասիրության փուլում են:
«2021 թվականի փետրվարի 10-ից մինչև 2021 թվականի մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից հավաքագրվել և նախարարություն են ներկայացվել համապատասխանաբար բուհերում սովորող 2585 և քոլեջներում սովորող 150 ուսանողների տվյալներ: Կառավարության նախկինում կայացրած որոշումներով ուսման վարձի փոխհատուցում էր տրամադրվել 4213 ուսանողի, որոնցից 3954՝ բուհերի և 259-ը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորող: Մայիսի 27-ի նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա շուրջ 6948 ուսանող, որոնց տրվող փոխհատուցման չափը կկազմի 1 մլրդ 463 մլն 861.7 հազար դրամ»,- կառավարության նիստում ներկայացրել է Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը նաև տեղեկացրել է, որ ուսման վարձի փոխհատուցման գործընթացը կշարունակվի 2022 թվականին՝ հաշվի առնելով, որ դեռևս կան պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողներ, որոնք չեն զորացրվել:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
5303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
34320.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
40020.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40720.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99517.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
94016.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277616.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197915.07.2026, 21:35