Գիշերային ժամերին մեջքի ցավը կարող է մահացու հիվանդության ախտանշան լինել

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է շերտավորվող աորտայի անևրիզմայի մահացու վտանգի մասին:
Նրա խոսքով՝ այդ հիվանդության ախտանշաններից է գիշերային ժամերին մեջքի ցավը։
«Հիպոկրատն ասում էր՝ երբ գիշերը մեջքի ցավը չի անցնում, դա կարող է կանխատեսող վատ նշան լինել»,- պարզաբանել է բժիշկը:
Նա նաև սեփական օրինակն է բերել․ նրա հիվանդներից մեկը երեկոյան ժամերին մեջքի ցավ է ունեցել։ Շուտով կինը մահացել է աորտայի պատռման պատճառով։ Եվս մի օրինակ՝ հաղորդումներից մեկի ժամանակ բժիշկը ձգվել է, իսկ հետո ուսի շրջանում անհանգստացնող բան զգացել։
«Եվ ես հաղորդման ժամանակ ասում եմ՝ «գիտեք, ամեն բան պատահում է, ես երբեք չեմ հիվանդացել, իսկ հիմա մեջքս ցավում է»: Սպազմ է, քանի որ սեղմում ես՝ ցավում է։ Բայց լռեցի, որ գիշերն է ցավում։ Իսկ հաջորդ օրն ինձ մոտ հերպես առաջացավ»,- պատմել է բժիշկը։
Հաղորդավարը խորհուրդ է տվել՝ այս ախտանիշի առաջացման դեպքում անհապաղ դիմել մասնագետի՝ ախտորոշելու և բուժում նշանակելու համար:
Շերտազատող աորտայի անևրիզման հիվանդություն է, որի դեպքում խոշորագույն անոթի ներքին շերտը շերտավորվում է արյան ճնշման տակ՝ ձևավորելով «կեղծ ելքեր»։ Աորտային շերտավորում տեղի է ունենում զարկերակի ներքին շերտում պատռվածքի միջոցով արնահոսության դեպքում։

«Նոր Հայաստանում արյուն չկա՞». Կարեն Հեքիմյան
93Երեկ, 23:00
«Օրգանիզմի լիարժեք գործունեության համար շատ կարևոր է առողջ սնվելը». ԱՆ
104Երեկ, 18:18
«Հայաստանում բուժօգնության որակը որևէ կերպ կապակցված չէ պետական ծրագրերի հետ»․ Գևորգ Գրիգորյան
112Երեկ, 13:42
«Արմենիա ԲԿ-ն արյան բանկ ունի, բայց հաճախորդներին Յոլյան է ուղարկում». Կարեն Հեքիմյան
172Երեկ, 00:00
«Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև կանխում է առողջական խնդիրները»․ ՀՎԿԱԿ
20214.07.2026, 18:48
ԿԴՀ-ում Էբոլա վիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 719-ի
57314.07.2026, 16:34
Բանջարեղեն և միրգ ընտրելիս պետք է հետևել մի շարք կանոնների
21114.07.2026, 13:42
ԱՄՆ-ում մահացել է «երկաթե թոքերով» վերջին հիվանդը (լուսանկար)
84713.07.2026, 23:41