««Դելտա» շտամն աչքի է ընկնում հիվանդացության ծանրության բարձր աստիճանով». Ա. Ավանեսյան

«Բոլորիս մտահոգում է, որ վարակը շրջանառության մեջ գտնվելով, մուտացվում է ու դա նկատելի էր ձմռանը՝ անգլիական շտամի դեպքում, այնուհետև Հնդկաստանում ի հայտ եկավ հնդկական «դելտա» շտամը: ՌԴ-ում, Վրաստանում արձանագրվել են «դելտա» շտամի դեպքեր: Մենք ընտրանքային հետազոտություններ ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք ու եթե հայտնաբերվի ՀՀ-ում, կներկայացնենք հանրությանը»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի «դելտա» շտամն աչքի է ընկնում տարածելիության բարձր ցուցանիշով ու հիվանդացության ծանրության բարձր աստիճանով:
Նա նաև նշեց, պատվաստումային գործընթացն ամբողջ աշխարհում չի ընթանում այնպիսի արագությամբ, որ հնարավոր լինի ստեղծել հանրային իմունիտետի շեմ և հնարավորություն չտալ վարակին անընդհատ մուտացվելու:
Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. նախագիծն ուղարկվել է Կառավարություն. մինչև սեպտեմբեր կներկայացվի նաև սահմանափակումների նոր փաթեթ:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ Հայաստանն աշնանը ձեռք կբերի Johnson & Johnson-ի արտադրած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 50 հազար դեղաչափ:
300 հազար դեղաչափ էլ Novavax-ի արտադրության պատվաստանյութ կներկրվի Հայաստան:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
15901:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
288Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
161Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
199Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
66930.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
76928.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78628.10.2026, 09:00