Հրայր Թովմասյանը միջնորդեց, որ ՄԻՊ-ը և Դատական դեպարտամենտը որոշակի տեղեկատվություն տրամադրեն ՍԴ-ին
![]() 371 Ուրբաթ, 09 հուլիսի, 2021 թ., 16:47 ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն այսօրվա նիստի ժամանակ միջնորդեց, որ անհրաժեշտության դեպքում ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությանը վկայի կարգավիճակով հրավիրվի ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ես միջնորդում եմ՝ ՄԻՊ-ից պահանջել ներկայացնել 2021 թվականի ընտրական գործընթացում մարդու իրավունքների խախտումների տեղեկատվությունը: Եթե սահմանված ժամկետներում այդ տեղեկատվությունը ներկայացնելը անհնարին լինի, միջնորդելու եմ, որ Արման Թաթոյանին ներգրավենք որպես վկա սույն գործով»,- ասաց նա: ՍԴ դատավորը ներկայացրեց նաև իր երրորդ միջնորդությունը, որով տեղեկատվություն պահանջեց Դատական դեպարտամենտից: «Առաջարկում եմ ՀՀ Դատական դեպարտամենտից պահանջել տեղեկատվություն հետևյալի մասին՝ ինչպե՞ս են դատարանները մեկնաբանել և կիրառել ՀՀ Քրեական օրենսգրքի 226,2 հոդվածում սահմանված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը և բռնությունը հրապարակային քարոզելու բառակապակցությունները: Ես վստահ չեմ, որ մենք ունենք նման դատական պրակտիկա, բայց եթե կա, սա մեզ համար շատ էական է լինելու»,- ասաց նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թովմասյանը միջնորդել է գործին որպես վկա ներգրավել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: ՍԴ նախագահ Դիլանյանն առաջարկեց, որ դատավորի ներկայացրած միջնորդությունները քննարկվեն ժամը 18:00-ից հետո՝ խորհրդակցական ձևաչափով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
