Խրամորթ գյուղի դպրոցը կվերանորոգվի սփյուռքի միջոցներով

Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ու Բելգիայի Արցախի հետ բարեկամության խումբը ֆինանսավորել են Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգումը:
Ինչպես հայտնում է Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» պաշտոնաթերթը, դպրոցում նախատեսվում է իրականացնել ներքին ու արտաքին վերանորոգման աշխատանքներ, կառուցել նոր սանհանգույց, ժամանակակից տեխնիկայով հագեցած ճաշարան:
Նախատեսվում է նաև կահավորել ու արդիականացնել դասասենյակները՝ դրանք դարձնելով առարկայական դասասենյակներ։ Անցկացվելու է նաև ջեռուցման նոր համակարգ:
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Խրամորթ գյուղ են տեղափոխվել նաև ադրբեջանական վերահսկողության տակ մնացած Հադրութի շրջանից տեղահանված ընտանիքներ: Այս տեսակետից ծրագրի հեղինակները հատկապես կարևորում են դրա իրականացումը հատկապես այդ գյուղում։
Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանն ասել է. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմում կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ»:
Հայ համայնքի ներկայացուցիչն արձանագրել է, որ Արցախին աջակցելն իրենց պարտքն է ու նման ծրագրերը շարունակական են լինելու։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
4603:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
39620.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99417.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93916.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197615.07.2026, 21:35