«Քննական այս համակարգը հիվանդ, ոչինչ չտվող ու որևէ զարգացում դատապարտող երևույթ է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր շատ մարդիկ ուրախացել են, որ իրենց երեխաներն ընդունվել են տարբեր բուհեր։ Խորապես հասկանում եմ ու շնորհավորում եմ, իմանալով, թե ինչ սթրեսներ ու դժվարություններ են հաղթահարել։
Մարդիկ զրկանքներ են կրել, քրտնաջան աշխատել, իրենց մի նոր շոր չեն առել, առողջության հոգսը ստորադասել, բայց էրեխեքին տվել են պարապելու, որ քննությունը բարձր ստանան։
Քննական այս համակարգը հիվանդ, ոչինչ չտվող ու որևէ զարգացում դատապարտող երևույթ է։ Միասնական քննություններ կոչվածը՝ իրենց շտեմարանային և այլևայլ բիզնեսներով, որևէ բան չեն տալիս կրթական գործին։ Սպասարկում են նեղ խմբի շահեր։ Այս համակարգից ժամ առաջ հրաժարվել է պետք՝ ազատելով դիմորդին սթրեսից, ծնողին՝ սթրեսից, հոգսից ու զրկանքից, կրթությունը՝ զուբրիտից։
Լուծումները բազմաթիվ են»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
4603:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
39620.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99417.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93916.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197615.07.2026, 21:35