«Հայաստան» դաշինքը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել. «Հայրենակիցնե՛ր, Սահմանադրական դատարանը, հուլիսի 17-ի իր որոշմամբ, Հայաստանում անցկացված արտահերթ ընտրությունների արդյունքն անվավեր չճանաչեց։ Անտեսելով վարչական ռեսուրսի օգտագործման, Սահմանադրության և օրենքների խախտման ու կեղծիքների բազմաթիվ փաստերը, տեղի տալով իշխող քաղաքական խմբակի ճնշումներին՝ Բարձրագույն դատարանը հրաժարվեց Սահմանադրությամբ իրեն վերապահված առաքելությունից։
Արդյունքում՝ երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունը ոչ միայն չօգտագործվեց, այլև ճգնաժամն ավելի խորացավ՝ վտանգելով Հայաստանի պետականության գոյությունն ու երկրի տարածքային ամբողջականությունը։
Այս պայմաններում «Հայաստան» դաշինքը, կարևորելով դեռևս 2020 նոյեմբերին սկսված ժողովրդական շարժման և ընտրություններին իրեն ձայն տված առնվազն 270 հազար քաղաքացիների ակնկալիքներն ու պահանջը, որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները՝ ստանձնելով նաև խորհրդարանում պայքարը շարունակելու պատասխանատվությունը:
Մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը մեր ընտրողների, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության առջև՝ այս կործանարար ընթացքը կասեցնելու, ազգային նպատակներին ծառայող նոր որակի իշխանություն ձևավորելու, հայության ամբողջական ներուժը համախմբելու, մեր երկիրը ամրապնդելու և զարգացման ուղի դուրս բերելու հարցում։
Պայքարը շարունակվում է»։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
3503:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6201:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
11500:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7500:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
73Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
58Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
86Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
133Երեկ, 22:18