Երեք կուսակցություն հանդես է եկել հայտարարությամբ

Պահպանողական կոսակցությունը, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը համատեղ հայտարարությամբ են հադես եկել. «44-օրյա պատերազմը և դրան հետևած սահմանային թեժ լարումներն ապացուցում են, որ ՀԱՊԿ-ը արհեստական պատճառաբանումներով խուսափել և խուսափելու է կատարել իր պարտավորությունները: Այսինքն՝ ՀՀ-ն ստիպված է իր անվտանգության համատեքստում բացառել ՀԱՊԿ-ի դրական գործոն լինելը:
Ավելին՝ մեր երկրի համար միանգամայն ավելորդ այդ կառույցը լուրջ խոչընդոտ է անվտանգային այլ կառույցի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, մասնավորապես ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, շոշափելի աջակցության ստացման ճանապարհին, մինչդեռ այդպիսի աջակցության միջոցով է հնարավոր մեր բանակը դարձնել 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու ունակ:
Ըստ այսմ՝ ՀՀ Կառավարությանը հաստատակամորեն հորդորում ենք.
1. ՀԱՊԿ-ում ՀՀ առաջիկա նախագահության ընթացքում ամենայն հստակությամբ փաստաթղթավորված պարզաբանում պահանջել 2020թ. պատերազմի և ՀՀ սահմաններ ադրբեջանական ներխուժումների ու զավթումների ընթացքում ՀԱՊԿ անգործության և պարտավորությունների չկատարման պատճառների մասին:
2. ՀԱՊԿ նախագահության ընթացքում պահանջել և հասնել գրավոր համաձայնագրի անհապաղ ստորագրման առ այն, որ ՀԱՊԿ անդամ երկրները պարտավոր են իսպառ դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային զենքի և ռազմական նշանակության որևէ արտադրանքի վաճառքը, արբանյակային ծառայությունների մատուցումը:
3. Առաջին և երկրորդ կետերի ամբողջական չբավարարման պարագայում՝ անհապաղ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու՝ ընթացակարգով նախատեսված պաշտոնական արագացված գործընթաց:
4. Անհապաղ սկսել Հայաստանի Հանրապետության անվտանգության նոր հայեցակարգի (դոկտրինի) մշակման գործընթաց՝ բացառելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի անդամակցության գործոնը»:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8103:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
8901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
16700:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
9900:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
87Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
73Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
100Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
164Երեկ, 22:18