22 օր է՝ չի հաջողվում գտնել Սյունիքից կորած անզեն զինծառայողներին

22 օր է չի հաջողվում հայտնաբերել Սյունիքից կորած երկու զինծառայողներին։ Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց ապարդյուն։
Հուլիսի 14-ի լուսադեմին մառախուղի պատճառով մոլորված անզեն զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ։ «Փաստինֆո»-ին ՊՆ-ից հայտնեցին, որ զինծառայողներից դեռ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները չեն դադարել։
Զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցում է նաև ռուսական կողմը։ Ադրբեջանական կողմում հայտնվելու հավանականությունը քննարկվում է առաջին իսկ օրվանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։

«Կենսաբազմազանության պահպանման հարցում համայնքները չպետք է լինեն վերջնական որոշում կայացնողը»․ Օլեգ Դուլգարյան
7620:48
«ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը»․ «Տաշիր Կապիտալ»
8219:36
«Ով հեռախոսով եսիմ ինչեր ա նկարում՝ պիտի հաղորդավար կամ լրագրող ասե՞ք»․ Նանա Սարգսյան
10417:06
«Վատացել է 36 օր հացադուլում գտնվող Աշոտ Բադալյանի վիճակը»․ Սյուզի Բադոյան
9916:18
«Ես հայ եմ, և ինձ համար շատ կարևոր է ելույթ ունենալ այստեղ՝ Հայաստանում»․ COP17-ի մասնակից (տեսանյութ)
11316:00
«Հերթական բազմահարկի թույլտվությունն են տալիս, երբ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա»․ Վահե Գրիգորյան
9815:48
«Ամենավատ երազում անգամ անպատկերացնելի էր, թե ինչպես են այլանդակել Ծաղկաձորը»․ Լիլիթ Գալստյան
10115:18
Փարիզում ուսանողները փակել են Լուվրի մուտքերը՝ հաջակցություն դպրոցականների բողոքի ցույցերի (տեսանյութ)
25714:42