Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բա՛վ է գեղեցիկ վերնագրերով մոլորեցնել հասարակությանը». քաղաքագետ

«Բա՛վ է գեղեցիկ վերնագրերով մոլորեցնել հասարակությանը». քաղաքագետ
348
Շաբաթ, 07 օգոստոսի, 2021 թ., 16:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Բա՛վ է գեղեցիկ վերնագրերով մոլորեցնել հասարակությանը
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոր կառավարության ծրագիրը պետք է հենված լինի նաև մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա։
Շատ գեղեցիկ է ասված, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ ռազմավարության նպատակադրումների վերջում Փաշինյանը ժամանակին գրել է․ «Արցախը Հայաստան է և վերջ»:
Եթե ռազմավարության մյուս նպատակադրումները նույնպես գործող վարչապետն իրականացնելու է այն «սկզբունքայնությամբ», ինչպես վարվեց Արցախի հարցում, ավելի լավ է ընդհանրապես մոռանա մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության մասին։
Առհասարակ, բա՛վ է գեղեցիկ վերնագրերով մոլորեցնել հասարակությանը»։