«Ե՞րբ են հայոց խորհրդարանի անդամները դադարելու աղավաղել հայերենը». Աշոտ Տեր-Մինասյան

Բ.գ.թ., դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմիցս չարչրկված հարց՝ ե՞րբ են հայոց խորհրդարանի անդամները դադարելու աղավաղել հայերենը։ Բոլորս էլ ուզելով կամ չուզելով ակամայից դիտում ենք նիստերի որոշ հատվածներ։ Չեմ ուզում անդրադառնալ քաղաքական դեմագոգիայի՝ հատկապես դերասանական ու պաթետիկ, բայց դատարկ տակառի բարձր զրնգոց հիշեցնող շատ ելույթների։ Չեմ հնչեցնի նաև բազմիցս կատարած միասնականության կոչերս ու հորդորները, որոնք տեղ չհասան կամ «քնեցին» քինախնդրությամբ տառապողների ուղեղներում։ Բայց նրանց կողմից մայրենիին չտիրապետելը կամ աղավաղելը ստիպում են ևս մեկ անգամ որոշ, հատկապես երիտասարդ պատգամավորների, հորդորել, որ երբեմն օգտվեն բառարաններից և, ի վերջո, իրարից զանազանեն վերաբերՎել-ը վերաբերել-ից պատրաստակաՄություն-ը պատրաստակաՆություն-ից։ Հիշեն, որ տգիտություն է Ի ՇՆՈՐՀԻՎ կամ ԽՈՍՔԸ ԳՆՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՍԻՆ ասելը։ Էլ չեմ խոսում շարահյուսական անթիվ սխալների մասին․․․»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
4603:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33820.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
39620.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
40320.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99417.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93916.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
277216.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
197615.07.2026, 21:35