«Ես տարածքներ հանձնելու մասին ոչ մի նախադասություն չեմ ասել». Վահե Ղալումյան
![]() 382 Չորեքշաբթի, 11 օգոստոսի, 2021 թ., 19:12 «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ-ում, կրկնելով իր ընդդիմադիր գործընկերոջ՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցը, դիմեց Տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանին. «Այսպես կոչված անկլավների հետ կապված Ձեր պատասխանը, անկեղծ ասած, ինձ որևէ ձևով չբավարարեց: Ասում եք՝ Ձեր խոսքերը խեղաթյուրվել են, պարզբանեք՝ այո, կամ ոչ: Հենց այս պատասխանից շատ բան է կախված»: «Ես տարածքներ հանձնելու մասին ոչ մի նախադասություն չեմ ասել: Ես նորից եմ շեշտում, որ կան երկկողմանի տարածքներ, որոնք ԽՍՀՄ-ի քարտեզներով լինելով մերը՝ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, և՝ հակառակը: Թե էդ մամուլի նյութերն ու վերնագրերն ինչ են ասում ..., ես ևս մեկ անգամ ասում եմ իմ ասածը»,- հարցին ի պատասխան ասաց Ղալումյանը: Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդո՞ք ՔՊ-ական պատգամավորը տեղյա՞կ է, թե ինչու է ռուսական կողմը տեղակայում ուղեկալներ Տավուշի տարբեր հատվածներում: Ղալումյանը, սակայն, հայտնեց, որ ՊՆ-ի կողմից հայտած պաշտոնական պարզաբանումից զատ այդ թեմայի վերաբերյալ ավելացնելու ոչինչ չունի: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
