«Դիմել ենք ՊՆ՝ որոշ ուսուցիչների ուսումնական հավաքներին չներգրավելու խնդրանքով». Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է Պաշտպանության նախարարություն, որպեսզի պահեստազորի վարժական եռամսյա զորահավաքին չմասնակցեն այն տղամարդ ուսուցիչները, որոնք տվյալ առարկայի միակ մասնագետներն են դպրոցում: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս պահին ՊՆ-ի հետ մենք քննարկումների փուլում ենք, գրավոր դիմել ենք իրենց, որպեսզի այն դեպքերում, երբ տվյալ ուսուցիչը միակ մասնագետն է առարկայի, ապա քննարկեն զորահավաքի շրջանակներում այդ անձանց չզորակոչելու հնարավորությունը: Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Տավուշի մարզի ուսուցիչների վրա՝ հաշվի առնելով չափորոշիչների փորձարկման գործընթացը, քանի որ մենք վերապատրաստել ենք այնտեղի ուսուցիչներին։ Շատ առանցքային ենք համարում, որպեսզի վերապատրաստված մասնագետները դասապրոցեսն իրականացնեն»,- ասել է նա:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35