Մթերքներ, որոնք չի կարելի օգտագործել քաղցած ժամանակ

Սուրճ, ցիտրուսային հյութեր, քաղցր գազավորված ըմպելիքներ և կծու համեմունքներ չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին։ Այս մասին ասել է բժիշկ-սննդաբան, նուտրիցիոլոգ, սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Աննա Բելոուսովան։
Նրա խոսքով՝ կոֆեինը ճնշում է ախորժակը, այդ պատճառով ավելի լավ է սուրճ օգտագործել նախաճաշից որոշ ժամանակ անց։
Օրվա սկզբին պետք է հրաժարվել նաև կծու համեմունքներից և սոուսներից, քանի որ հակառակ դեպքում մեծանում է գաստրիտի կամ խոցերի առաջացման ռիսկը:
«Առավոտյան կարող է ինչ-որ բանով սենդվիչ լինել՝ մանանեխով կամ սխտորի համեմունքով պատված։ Մի կողմից դա թարմեցնում է, օգնում արթնանալ, մյուս կողմից՝ ուղիղ ճանապարհ է դեպի գաստրիտ»,- զգուշացրել է Բելոուսովան։
Նա նշել է, որ դատարկ ստամոքսին վնասակար է նաև գազավորված ջուրը, հատկապես՝ քաղցր: Դատարկ ստամոքսին գազավորված ըմպելիքի հաճախակի օգտագործումը նույնպես հանգեցնում է ստամոքս-աղիքային հիվանդությունների, ինչպիսիք են՝ խոցն ու գաստրիտը:
Բացի այդ, Բելոուսովան ուշադրություն է հրավիրել ցիտրուսային մրգերից հյութերի օգտագործման վրա։ Ինչպես պարզաբանել է սննդաբանն՝ այդ հյութերը պետք է համատեղել լիարժեք նախաճաշի հետ, հակառակ դեպքում դա կհանգեցնի մարսողական համակարգի աշխատանքի խափանումների: Ընդ որում, այդ հյութերը պետք է լինեն բնական, ընդգծել է նա։

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
15001:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
272Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
151Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
192Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
66630.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
65030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
76628.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78328.10.2026, 09:00