«Փոքր գյուղերում ուսուցիչներ կան, ովքեր հավաքարարից ցածր աշխատավարձ են ստանում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքր գյուղերում ուսուցիչներ կան, ովքեր հավաքարարից ցածր աշխատավարձ են ստանում:
Երբ գալիս է սեպտեմբերը, մեր դարդերը նորից զգացնել են տալիս։ Կար ժամանակ, որ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հարսանիք չէին հրավիրում, քանզի ցածր աշխատավարձի պատճառով նրանք կարգին նվեր չէին կարող տալ։ Հիմա նույն վիճակն է։ Ճապոնիայի վարչապետին հարցնում են իրենց երկրի հաջողության գաղտնիքը։ Նա պատասխանում է, որ իրենք ուսուցչին տալիս են կայսեր չափ պաշտամունք, պատգամավորի չափ աշխատավարձ եւ նախարարի չափ լիազորություններ։
Հայ ազգի ներկայիս դեգրադացիայի պատճառներից մեկն էլ այն է, որ ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով լավագույն կադրերը և տղամարդ մանկավարժները խուսափում են հանրակրթական դպրոցներում աշխատելուց, դպրոցներում հիմնականում աշխատում են կին ուսուցիչներ, ովքեր գիտելիքներ տալուց զատ իրենց աշակերտ տղաներին իրենց նման, այսինքն՝ որպես կին են դաստիարակում։
Փոքր գյուղերի դպրոցներում երկկոմպլեկտ, որոշ տեղերում՝ եռակոմպլեկտ դասարանների աշակերտները տուժում են, քանզի շնորհալի ուսուցիչն անգամ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում անկարող է կրթությունն ու դաստիարակությունն արդյունավետ իրականացնել։ Փոքր գյուղերի դպրոցներում փոքրաթիվ աշակերտների, դրա հետևանքով՝ դպրոցում քիչ դասաժամերի պատճառով ուսուցիչներ կան, ովքեր ստանում են 60-65 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ավելի քիչ, քան հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձ՝ 68 հազար դրամ ստացող դպրոցի հավաքարարը։ Մեծ բնակավայրերի, քաղաքների դպրոցների դասարաններն էլ հաճախ 30-35 աշակերտ են ունենում, ինչը շատ դժվարեցնում է ուսուցման գործը»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35