«Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 13 աշակերտ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 13 աշակերտ, 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարաններ չկան. 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է շուրջ 350 աշակերտ, իսկ գյուղի 9-10-րդ դասարանի աշակերտները Նոյեմբերյանի շրջանի այլ բնակավայրերի միջնակարգ դպրոցներում էին սովորում։
Հայաստանի անկախացումից հետո ավելի թափ առած արտագաղթի հետևանքով նվազել է գյուղի բնակիչների, նաև՝ դպրոցի աշակերտների թիվը։ 2017 թվականին Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունեցել է 17 աշակերտ, վաղը՝ սեպտեմբերի 1-ին, այդ դպրոց կհաճախի 13 աշակերտ։
Ստավրոպոլի հայ համայնքի հանգանակած 8,5 միլիոն դրամը բավարար չի եղել Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար, տանիքի կեսն է նորոգվել, այդ գործն անցյալ տարվա սեպտեմբերից կիսատ է։ Զանազան պաշտոնյաներ պետական բյուեջից բարձր աշխատավարձ ստանալուց զատ՝ պարբերաբար մեծ պարգևավճարներ են ստանում, իսկ սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար պետական բյուջեն գումար չի տրամադրել»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35