«Արժանապատիվ կյանք ստեղծելու միակ միջոցը գիտելիքն է»․ Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը․ «ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ
մի քանի խորհուրդ իմ սիրելի ուսանողներին և բոլոր սովորողներին՝
*Կենցաղը և կենցաղի մարդիկ փորձելու են անընդհատ համոզել, որ ԳԻՏԵԼԻՔԸ չէ, որ սահմանում է ձեր հաջողակ և արժեքային կյանքը, այլ, օրինակ, բախտը, մեծահարուստ քեռին, պաշտոնավոր մորքուրը, բակային ջոջը և այլն։
Չտրվեք կենցաղին։
Արժանապատիվ կյանք ստեղծելու միակ միջոցը ԳԻՏԵԼԻՔՆ Է։
Երբեմն այլոց պատահական և ջրի բերած հաջողությունները կասկածներ կարթնացնեն ԳԻՏԵԼԻՔՈՎ կյանք կազմակերպելու ձեր որոշման մեջ։
Չտրվեք կասկածին։
Այն, ինչ դուք նվաճում եք ԳԻՏԵԼԻՔՈՎ, ոչ ոք և ոչինչ չի խլի ձեզնից։
*Երբեմն իմացության ծանրությունը ձեզ անտանելի կթվա՝ ստեղծելով կյանքի նկատմամբ խորքային տագնապ։
Չտրվեք տագնապին։
Երբ զգաք այդ ծանրությունն, ուրեմն դուք ճիշտ ճանապարհին եք, որովհետև արդեն սկսել եք համագործակցել կյանքի հետ, իսկ կյանքն իր բեռը կիսողներին միշտ պարգևատրում է ԱՌԱՔԻՆՈՒԹՅԱՄԲ, ասել է թե՝ համընդհանուր գիտակցությամբ ...
Ու ընդհանրապես ԳԻՏԵԼԻՔԸ ներդաշնակության ու գեղեցկության ամենամեծ գրավականն է»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35