«Պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ մանկավարժներ, ծնողներ, սիրելի՛ աշակերտներ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարին: Այսօր ուրախությամբ պետք է փաստել, որ թեև համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներով, սակայն Գիտելիքի օրը նշում ենք ավանդական տոնականությամբ:
Նախորդ տարի մեր երկիրը կանգնեց ահռելի մարտահրավերների առջև՝ պատերազմ, համավարակ, որոնց ազդեցությունն արդիական է նաև այսօր: Մեր դպրոցներում այս ամիսներին ձևավորվել են իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերած շրջանավարտների անունները կրող անկյունները, փառքի սրահները, որ ձևավորվել են այս ամիսներին, աշակերտների համար յուրօրինակ ուխտավայրեր են լինելու՝ պարտավորեցնելով բոլորին մեծ ջանասիրությամբ սովորելու, ձեռք բերելու գիտելիքներ, հմտություններ և բազմապատիկ անգամ ավելիով ծառայեցնելու սեփական ներուժն իրենց անձի կայացման և Հայրենիքի զարգացման սրբազան գործին:
Սիրելինե՛ր, շնորհավորում եմ Գիտելիքի օրվա լուսավոր տոնի առթիվ՝ լիահույս, որ համատեղ ջանքերի, ամենօրյա անդուլ աշխատանքի և անմնացորդ նվիրումի շնորհիվ պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարությունները և հաջողելու ենք ուսյալ, հայրենասեր, իրավատեր սերունդների կրթության նվիրական առաքելությունը»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35