«Առաջին զանգ»-ի արարողությանը՝ հրթիռակոծված դպրոցում

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 1-ին այցելել է վերջին պատերազմի ժամանակ հրթիռակոծված Ստեփանակերտի N 10 դպրոց և մասնակցել «Առաջին զանգ»-ի արարողությանը:
Շնորհավորելով աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ՝ պետական նախարարը համոզմունք է հայտնել, որ թեև վերջին պատերազմը ծանր հարված է հասցրել նաև կրթության ոլորտին, այդուհանդերձ, որակը դրանից չի տուժելու:
«Համառ ու նպատակասլաց աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի վերաձևել կրթության որակի հանդեպ ունեցած մեր պատկերացումներն ու մոտեցումները: Մեր վճռականությունն ու կամքը բազմապատկվել են պատերազմից հետո, որպեսզի մենք արժեք ստեղծենք ու փոխանցենք մեր սերունդներին: Դպրոցի կարևորագույն առաքելությունն է սերմանել այն ծառայողական արժեքաբանությունն ու մտածողությունը, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեցվեն Հայրենիքի ու ժողովրդի համար: Սա ծառայություն է Հայրենիքին, դպրոցը ծառայության սկիզբն է ու դպրանոցը»,- նշված է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: Արտակ Բեգլարյանը վստահեցրել է, որ ԱՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու կրթության ոլորտում հիմնարար ու մեծածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ուսուցիչների մասնագիտական որակի բարձրացման ու նյութական ապահովվածության, շենքային պայմանների բարելավման և ուսումնական պարագաներով համալրման տեսանկյուններից:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35