«Պարտվել առանց կրակոցի». Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարարության մամուլի նախկին խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՊԱՐՏՎԵԼ ԱՌԱՆՑ ԿՐԱԿՈՑԻ (ջնջվող ճակատագրեր)
Գեղարքունիքի մարզի Կութ գյուղը, որը հայ հասարակության լայն շերտերին հայտնի դարձավ վերջին մի քանի շաբաթների ընթացքում թշնամու կողմից անդադար թիրախավորվելու հետևանքով, ընդամենը 1 առաջին դասարանցի ունի այս տարի։
Մեկ աշակերտ է մտնելու առաջին դասարան։ Կարծում եք՝ երկրները ոչնչացվում են միայն զենքով ու կրակո՞վ։ Բնա՛վ։ Որոշված է այն պետության ճակատագիրը, որի սահմանային բնակավայրը 11-12 տարի անց զինվոր չի տալու։ Որի սահմանամերձ գյուղերում 12-15 տարի հետո հարսանիքներ չեն լինելու։ Հաշված են այն երկրի տարիները, որի ռազմավարական նշանակության համայնքներում 20 տարի անց բնակվողների միջին տարիքը լինելու է 50-60 տարեկանը, իսկ տնտեսությունների թիվը՝ տասնյակից պակաս։
Եթե չկան կենտրոնը սնող մշակութային, մարդկային ու հոգևոր առուներ, որոնք հետո կենտրոնը վերածելու են ծաղկող մեգապոլիսի, չի լինի շուտով նաև այդ կենտրոնը։
Մենք Երևանում ենք, որտեղ Պուշկինի անվան դպրոցում այնքան երեխա կա սովորող, որ դասապրոցեսը ստիպված են բաժանել օրվա երկու կեսի, իսկ դասասեղանների շուրջ միաժամանակ երեք երեխա են նստում, որ տեղ անեն։ Եվ դրան զուգահեռ՝ Կութի առաջին դասարանցին միայնակ մտնելու է դատարկ դասասենյակ, որտեղ ինքն է ու իր ուսուցիչը, որի պատուհանները սովետական են, ոչ թե եվրո, որտեղ չկա կենտրոնացված ջեռուցում, ինչպես Երևանի Չեխովի դպրոցում, այլ մի փայտից վառարան է, որի շուրջ ցուրտ ամիսներին մի աշակերտ ու մի ուսուցիչ այբուբեն կսովորեն։
Ու մեզ կսպանեն առանց անգամ մի կրակոցի։ Այսպես լուռ, անտարբեր ինքներս մեր մահվան նկատմամբ, այսպես անհողդողդ կմաշվենք՝ կգնանք։ Կգնանք, քանի դեռ Կութում առաջին դասարան կմտնի ընդամենը մեկ աշակերտ։
Շնորհավոր Սեպտեմբերի 1, կութեցի Ժիրայր Գևորգյան, քեզ հույս ու հավատ, համառություն ու կամք, սկզբունքայնություն ու Հայրենիք եմ մաղթում, փոքրիկ ջան»։

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
3303:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
33020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
38920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
39520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
99117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93616.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
275716.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
196715.07.2026, 21:35