ԿԳՄՍՆ-ն հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթ
380 Ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ., 23:48 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթը։ Մրցույթի նպատակն է խրախուսել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագիտական խորը պատրաստվածություն ցուցաբերած, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տնօրեններին և ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նպաստել նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության մեջ նրանց հեղինակության բարձրացմանը: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ուսոուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով. 1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագրի կամ նախաձեռնության համար, Մրցույթի մասնակիցը պետք է ունենա տվյալ ուղղությամբ առնվազն 2 տարվա գործունեության փորձ: Մրցույթին կարող է ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 3 անդամներից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Մրցույթն անցկացվում է հետևյալ երեք փուլերով՝ 1) ծրագրային առաջարկների ընդունում, Մրցույթի մասնակիցը կամ մասնակցողների խումբը ներկայացնում են ծրագրային առաջարկ, որը կարող է ուղղված լինել հետևյալ խնդիրներին. 1) ուսումնական հաստատությունների ուսուցիչների և դաստիարակների պարագայում՝ ուսուցման՝ դասավանդման և ուսումնառության նոր, այլընտրանքային մեթոդների, գնահատման այլընտրանքային ձևերի ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական նախագծային աշխատանքների իրականացմանը, առարկայական հեղինակային ծրագրերի մշակմանն ու կիրառությանը դպրոցական բաղադրիչի շրջանակում, այդ թվում՝ շեշտադրելով նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ներառականությունը, համագործակցությունը, սովորողների համապարփակ իմացական, ճանաչողական, հաղորդակցման և գործնական բնույթի հմտությունների զարգացումը, բազմակարծությունը և այլն։ 2) ուսումնական հաստատությունների տնօրենների պարագայում՝ ուսումնական գործընթացի կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր, կրթության կառավարման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ուսումնական հաստատության աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, ուսումնական հաստատության աշխատակազմի խրախուսման նոր մեթոդների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների, համայնքի, այլ կազմակերպությունների և կառույցների հետ աշխատանքների նոր ձևերի, համագործակցության զարգացմանը, ուսումնական հաստատության էական նշանակություն ունեցող հիմնախնդիրների լուծմանը և բարելավմանը և այլն: 3) ուսումնական հաստատությունների ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցների պարագայում՝ բռնությունից զերծ հաստատության ձևավորմանն ուղղված արդյունավետ մոտեցումների ներդրմանն ու կիրառմանը, ծնողների հետ աշխատանքի արդյունավետ ձևերի ներդրմանն ու կիրառմանը, սովորողների համար ապահով և անվտանգ միջավայրի ձևավորմանը, ուսումնաօժանդակ անձնակազմի մասնագիտական աճին ու զարգացմանը և այլն։ Մրցույթին ներկայացվող ծրագրային առաջարկը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը. 1) Մասնակցի (մասնակիցների խմբի բոլոր անդամների) ինքնակենսագրությունը՝ CV (հայերեն լեզվով, տառատեսակը՝ Unicode/Sylfaen/, տառաչափը՝ 12, առավելագույնը՝ 1 էջ, Word տարբերակով)։ Ծրագիրը պետք է կազմված լինի հետևյալ բաժիններից. 1) ծրագրի ընդհանուր նկարագիր, Ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 22-ն է (ժամը 18։00-ն): Ժամկետից ուշ ներկայացված ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։ Ոչ ամբողջական ծրագրային առաջարկների պարագայում, հանձնաժողովի որոշմամբ, տրվում է 3 աշխատանքային օր (միայն մեկ անգամ)՝ բացակայող փաստաթղթերի ներկայացման համար։ Տրված ժամկետից հետո ներկայացված ոչ ամբողջական ծրագրային առաջարկները չեն դիտարկվի։ Բոլոր ծրագրային առաջարկները, որոնք ամբողջական են և ներկայացված են հայտարարությամբ սահմանված ժամկետներում, գնահատվում են հանձնաժողովի կողմից ծրագրային առաջարկների ընդունման վերջնաժամկետից հետո՝ առավելագույնը տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Ծրագրային առաջարկները դասակարգվում և գնահատվում են ըստ մասնակիցների տարբեր խմբերի և անվանակարգերի։ Ծրագրային առաջարկների գնահատման չափանիշներն են. Համապատասխանությունը ծրագրին ներկայացված պահանջներին (պետք է համապատասխանի փաստաթղթային, գործունեության փորձի, ծրագրի կառուցվածքի, ծրագրի ներկայացման ժամկետների, խմբային ծրագրի մասնակիցների թվի, էլեկտրոնային եղանակով ծրագրային առաջարկի և դրան կից սահիկաշարի, կիրառված փորձի դեպքում՝ դասի տեսագրության ներկայացման, ինչպես նաև ներկայացված ծրագրային առաջարկի անվանակարգին համապատասխանության պահանջներին), ծրագրային առաջարկի հիմնավորվածությունը պետք է չհակասի կրթության ոլորտում ՀՀ քաղաքականությանն ու ռազմավարությանը, պետք է համապատասխանի ՀՀ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված պահանջներին, մանկավարժության տեսանկյունից լինի հիմնավորված՝ ներառելով նաև ոլորտում առկա առաջավոր փորձն ու հետազոտությունները, արդեն իսկ իրականացված ծրագրի դեպքում՝ ներկայացնել նաև հարցումների, արդյունավետության գնահատման և վերլուծությունների արդյունքներ), իրատեսականությունը (պետք է հաշվի առնել ժամանակային, մարդկային և նյութատեխնիկական ռեսուրսների առկայությունը) և շարունակականությունը (ծրագրի շարունակականության հնարավորությունը, արդեն իսկ իրականացված ծրագրի դեպքում ներկայացնել նաև ծրագրի շարունականությունն ապահովող կարգավորումները)։ Ծրագրային առաջարկը գնահատվում է հարյուր միավորային համակարգով՝ ըստ վերոնշյալ չափանիշների (համապատասխանությունը՝ առավելագույնը 10 միավոր, հիմնավորվածությունը՝ 30 միավոր, իրատեսականությունը՝ 30 միավոր և շարունակականությունը՝ 30 միավոր)։ Մրցույթի արդյունքներով ընտրված ծրագրային առաջարկները կհրապարակվեն նախարարության պաշտոնական կայքում՝ արդյունքներն ամփոփելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում նախատեսվում է դրամական պարգևի տեսքով խրախուսել շուրջ 22 ծրագիր, անհատական ծրագրերի դեպքում՝ առավելագույնը հինգ հարյուր հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և տուրքերը), խմբային ծրագրերի դեպքում՝ առավելագույնը մեկ միլիոն ՀՀ դրամ (պարգևատրման չափը կարող է փոփոխվել՝ ներկայացված ծրագրերի և դրանց գնահատման արդյունքներից կախված)։ Մասնակցի (կամ խմբի) կողմից ներկայացվող ծրագրային առաջարկը կարող է ներկայացվել միայն մեկ անվանակարգում։ Ծրագրային առաջարկներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ կցելով նաև ուղեկցող գրությունը (ուղղված նախարարին)։ |
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում (տեսանյութ)
26225.04.2024, 10:36Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
37623.04.2024, 12:48Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
62819.04.2024, 09:30««Բրյուսովի անվան պետական համալսարան» անվանումը ժամանակավրեպ է»․ Դ․ Գյուրջինյան
63018.04.2024, 12:06«Ճիշտ չի լինի, որ դասապրոցեսն ավարտվելուց հետո նորակառույց դպրոցների շենքերը կողպվեն»․ Նիկոլ Փաշինյան
62118.04.2024, 11:54Դիտարկվել են դեպի Ակադեմիական քաղաքի հատված տանող երկաթուղային ենթակառուցվածքները (լուսանկար)
79912.04.2024, 18:48Հաստատվել են բուհերի 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության տեղերը
80812.04.2024, 17:482-րդ դասարանի մաթեմաթիկայի դասագրքի հեղինակը՝ սխալների մասին
85311.04.2024, 23:24