Անթույլատրելի է կալանք դնելը մարդու ունեցվածքի վրա՝ առանց հաշվի առնելու հատուցման ենթակա վնասի իրական չափը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ կալանք է դրվում մեղադրյալի արժեքով մի քանի անգամ ավելի դրամական միջոցների և այլ գույքի (խոսքն այդ թվում ողջ գույքի մասին է) վրա, քան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի, գույքի հնարավոր բռնագանձման կամ դատական ծախսերի չափն է:
Նման պրակտիկան, իհարկե, անընդունելի է՝ հատկապես, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրմամբ հաճախ պարզվում է, որ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի չափն անհամեմատ ավելի փոքր է: Սա ոչ իրավաչափորեն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում մեղադրյալի համար, քան իրականում անհրաժեշտ է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը կամ դատական ծախսերն ապահովելու համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների վերլուծությունից ակնհայտ է, որ կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության (կամ այլ գույքային) իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու՝
1. քաղաքացիական հայցը,
2. գույքի հնարավոր բռնագրավումը,
3. դատական ծախսերը։
ՀՀ վճռաբեկ դատարանը խնդրի առնչությամբ արձանագրել է, որ սեփականություն հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի՝ իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն։ Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանն իր այս դիրքորոշումը հիմնավորել է հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։
Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է միասնական պրակտիկայի ապահովման նպատակով խստորեն հետևել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը նշված որոշմամբ ամրագրված դիրքորոշումներին և բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ բացառել մեղադրյալին պատկանող ամբողջ գույքի վրա անհամաչափ կալանք դնելու՝ պրակտիկայում դեռևս շարունակվող դեպքերը:
Այսպիսով, վերը նշվածի հաշվառմամբ, կարելի է պնդել, որ անհրաժեշտ է բացառել քրեական գործով վարույթի շրջանակներում այնպիսի գույքի վրա կալանքի կիրառությունը, որն օրենքով ենթակա չէ բռնագանձման կամ կալանքը պետք է դնել այն չափով, որ չափով ենթակա է բռնագանձման»:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
198Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
207Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
30113.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
36412.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30912.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30612.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25312.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33811.11.2026, 20:48