Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը

Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը
205
Ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ., 17:45

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Սեպտեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 3 հարց: