Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
375
Ուրբաթ, 10 սեպտեմբերի, 2021 թ., 23:48

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է․ «2021թ. հոկտեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան համայնքը սպասարկող տարածքային անձնագրային ծառայությունները 2021 թվականի սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն քաղաքացիներից կընդունեն դիմումներ՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. հունիսի 17-ի թիվ 25-Ն որոշմամբ սահմանված տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ:
Նշված օրերին այլ ծառայություններ չեն մատուցվելու»: