«Հետաքրքիր է, Բաքուն ի՞նքն է մերժել Կոսոբոկովին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Տեղեկություն կա, որ Մուրադովը Բաքվում ներկայացրել է Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար Կոսոբոկովին: Փաստորեն ստացվում է, որ Կոսոբովոկը անձամբ է ներկայացել հայկական կողմին, օրեր առաջ հանդիպելով Հայաստանի պաշտպանության նախարարին, իսկ Բաքվին նրան ներկայացրել է Մուրադովը:
Այն, որ հատկանշական էր առաջինը հայկական կողմին ներկայանալը, օրեր առաջ նկատել էի հոդվածի տեսքով անդրադարձիս մեջ: Փաստորեն ստացվում է, որ ադրբեջանական կողմին Կոսոբոկովը անձամբ չի էլ ներկայանում, նրան ներկայացնում է Մուրադովը:
Հայտնի է, որ Կոսոբոկովի թեկնածությունը Բաքվում առաջացրել էր դժգոհություն, թե այն պատճառով, որ նա առաջինը եկել էր Երևան, և թե նաև ընդհանրապես նրա կենսագրության մեջ նկատելով «սեպարատ» ուղերձ: Ինչպես հայտնի է, Կոսոբոկովը եղել է Աբխազիայում ռուսական ռազմակայանի հրամանատար:
Ահա այդ ֆոնին հետաքրքիր է, Բաքուն ի՞նքն է մերժել Կոսոբոկովին և դրա համար նրան ներկայացրել է Մուրադովը, այդ թվում նաև Բաքվի դժգոհությունը մեղմելու փորձով, թե՞ ռուսական կողմն է որոշել այդպես պատասխանել Բաքվից հնչող «դժգոհություններին», որոնք՝ ընդ որում, կան արդեն տևական ժամանակ և ունեն անշուշտ այլ խորքային պատճառներ»:

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
6803:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
7901:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
14400:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
8900:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
80Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
65Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
94Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
148Երեկ, 22:18