Բացահայտվել է «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորության թեկնածուի կողմից կաշառք տալու դեպք
![]() 322 Երեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2021 թ., 14:42 ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ հիշյալ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Համաձայն ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ Ա. Ապրոյանը 2021 թվականի հունիսի 8-ին և 9-ին Ս. Զաքոյանի միջոցով Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180.000 ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք՝ յուրաքանչյուրին տրամադրելով 5000-10.000-ական ՀՀ դրամի սննդամթերքի փաթեթներ: Ա. Ապրոյանը և Ս. Զաքոյանը, ինչպես նաև ընտրակաշառք ստացած առանձին քաղաքացիներ հունիսի 9-ին բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Գավառի բաժին, որպիսի պայմաններում վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներով զրկվել են սննդամթերքի փաթեթները ցուցակներում ընդգրկված մնացած ընտրողներին որպես կաշառք տալու հնարավորությունից: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Ա. Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: |

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
215Երեկ, 14:24
Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
28030.03.2026, 19:42
«Տրամադրվող ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
36530.03.2026, 16:06
Աբաս Արաղչին հայերեն գրառում է հրապարակել
50430.03.2026, 00:24
Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
47028.03.2026, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
39528.03.2026, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
53027.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
41827.03.2026, 13:36
