Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Հադրութում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ ԱՀ ԱԻՊԾ

Հադրութում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել․ ԱՀ ԱԻՊԾ
708
Երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ., 18:24

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Հադրութի շրջանում:

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:

Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։