Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել
290
Երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ., 14:30

Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Ձեր երկրի անկախության 30-ամյակի՝ սեպտեմբերի 21-ի տոնակատարության առիթով, Ձեզ եմ հղում ուրախ և ջերմ շնորհավորանքներս, ինչպես նաև բարօրության ու խաղաղության իմ մաղթանքները՝ ուղղված հայ ժողովրդին:

Աղոթում եմ Ամենակարող Աստծուն, որպեսզի օրհնվեն բոլոր այն մարդկանց ջանքերը, ովքեր պատասխանատվությամբ ու լիարժեքորեն աշխատում են հանուն ժողովրդի անվտանգության և բարգավաճման: Թող որ աստվածային օրհնությունը լինի Հայաստանի ազգաբնակչության և Ձեզ հետ»։