Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
361
Երեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2021 թ., 19:30

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտակերտի շրջանում՝ Մատաղիսի ուղղությամբ։

Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։