«Գորիս-Կապան ավտոճանապարհը որևէ կապ չունի Արցախ տանող ճանապարհի հետ». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Գորիս-Կապան ավտոճանապարհը որևէ կապ չունի Արցախ տանող ճանապարհի հետ։
Մեզանում մի սխալ տեղեկություն է շրջում, թե իբրև «ադրբեջանցիները կանգնեցնում են հայկական մեքենաներն Արցախ տանող Գորիս-Կապան ճանապարհին»։
Սիրելի՛ հայրենակիցներ, եթե այդպիսի կեղծիքը տարածող մարդիկ գոնե մեկ անգամ Արցախ կամ Կապան մեկնած լինեին, կիմանային, որ Գորիսից Կապան տանող ճանապարհը որևէ կապ չունի Գորիսից Ստեփանակերտ տանող ճամփի հետ։ Դրանք լրիվ այլ կողմերում են։
Կից տեղադրում եմ քարտեզ՝ հստակ նշումներով, որպեսզի տեսողական առումով ևս պարզ լինի, թե որտեղ են այդ ճանապարհները։ Թեպետ ավելի լավ կլինի շաբաթ-կիրակի օրերին խորոված անելու և ընկերներով ճոխ հայրենասիրական կենացներ ասելու փոխարեն գնալ հայրենիքը ճանաչելու, լինել Սյունիքում, Արցախում, Տավուշում և մեր մյուս դրախտավայրերում, գործնականում սիրել հայրենիքը, ոչ թե օղու բաժակի մեջ։
Արցախի ճանապարհին որևէ ադրբեջանցի չկա։ Մենք նրանց տեսնում ենք միայն Շուշիի մոտ, բայց չենք շփվում, հեռվից տեսնում ենք։ Արցախ մեկնելը վտանգավոր չէ»։

Շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ (լուսանկար)
6907:30
«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
10603:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
10602:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
11800:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)
138Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
105Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
97Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
263Երեկ, 22:49