«Աննա Դանիբեկյանը մերժել է Արմեն Գևորգյանի դիմումը՝ խոչընդոտելով մասնակցությունը ԵԽԽՎ նիստին»․ Հ․ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ տեղեկացա, որ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանի դիմումը և փաստացի խոչընդոտել է Ազգային Ժողովի ԵԽԽՎ պատվիրակության անդամի մասնակցությունը ԵԽԽՎ լիագումար նիստին։
Ի համերաշխություն իմ գործընկերոջը՝ հայտարարում եմ, որ ես նույնպես հրաժարվում եմ մեկնել Ստրասբուրգ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրի շահերի պաշտպանությունը միջազգային հարթակներում վեր է իշխանության ճղճիմ ներքաղաքական խաղերից՝ ԵԽԽՎ լիագումար նիստին կմասնակցեմ առցանց։
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ. արդեն երկու անգամ ՀՀ Ազգային Ժողովի Ռուսաստանի Դաշնություն մեկնող պատվիրակությունների կազմում նույն պատճառաբանությամբ չի ներգրավվում ոչ մի ընդդիմադիր պատգամավոր։
Մենք միշտ էլ տարբերակ կգտնենք ազգային օրակարգը և պետական շահերը արտերկրում պաշտպանելու համար՝ հաստատ ձեր առաջնորդի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ունեցած անատամ ելույթի հույսին չենք թողնի հայրենիքը»:

«Ղարաբաղից հետո Հայաստանը եվրոչինովնիկների համար դարձավ Ադրբեջանի գերի»․ Արա Արայան
8003:06
«Պատերազմներում փայլուն դրսևորված մարդուն բռնում են, Նիկոլի դեմը կզածներին՝ կոչումներ շռայլում»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
8401:06
«Պարտադիր Թուրքիա՞ն պիտի լինի, որ ձեզ պատռելով վազեք օգնության»․ Արա Պողոսյան
9900:18
«Հանեք Նիկոլի տակից պետական բյուջեն, պետաշխատողին, նրանից կմնա միայն շլյապը»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
8200:06
Ստորագրվել և հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը
74Երեկ, 23:54
«Բոլորիս անվտանգության հարցը լուծելու համար ամենածանր գինը վճարել են արցախցիները»․ Քրիստինե Վարդանյան
81Երեկ, 23:36
«Հատուկ բանագնացների ձևաչափը դառնում է «ժամկետանց»»․ Հակոբ Բադալյան
63Երեկ, 23:12
Հրդեհ՝ Վիեննայում. նախնական տվյալներով այրվում է պահեստ
123Երեկ, 22:47