«Իծաքար գյուղի հիմական դպրոցի 9 դասարաններում սովորում է 25 աշակերտ». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզի Իծաքար գյուղը ՀՀ պետական սահմանից 14 կմ հեռավորության վրա է: Իծաքար գյուղի հիմական դպրոցը հիմնադրվել է 2005-ին: Դպրոցի տնօրենը՝ Վարդան Դանիելյանը, տեղեկացրեց, որ այսօր դպրոցի 9 դասարաններում սովորում է 25 աշակերտ: Դպրոցն ունի ութ ուսուցիչ: Աշակերտները սովորում են հիմնականում կոմպելկտավորված դասարաններում՝ 1-4-րդ դասարանցիները՝ միասին, 6-7-րդ դասարանցիները՝ միասին, ամենամեծը 5-րդ դասարանն է՝ 5 աշակերտով: Դպրոցի միակ առաջինդասարանցին վեցամյա Տիգրանն է:
Դպրոցի հիմնական խնդիրներից են դպրոցական դասագրքերի պակասը, մարզադահլիճի և լաբորատորիայի բացակայությունը: Ըստ տնօրենի՝ Տավուշի մարզի գյուղերի դպրոցները հիմնական դասագրքերի հարցում միմյանց փորձում են օգնել՝ դասագրքեր միմյանց տալով կամ փոխանակելով, սակայն բոլոր աշակերտները չէ, որ դասագրքերով ապահովված են: (Հուսով եմ, որ ԿԳՍՄ նախարարությունը Իծաքար գյուղի դասագրքերի հարցը արագ կկարգավորի): Դպրոցն ունի ռոբոտաշինության խմբակ՝ համապատասխան կահավորված դասարանով, ինչպես նաև համակարգչային դասարան: 1-4-րդ դասարաննների 13 աշակերտներն անվճար սնունդ են են ստանում ՀՕՖ-ի ծրագրով: Դպրոցն ունի նաև նախակրթարան:
Հանրակրթության տարաբնույթ խնդիրներով ծանրաբեռն Հայաստանի կրթական համակարգը պետք է զատորոշի գերակայությունները՝ սահմանամերձ գյուղական դպրոցների պահպանումն ու զարգացումը դարձնելով նպատակային ուղղություն»:

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
32020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
37920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
38520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
98117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
272016.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
194615.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116810.07.2026, 15:00