Մարզերում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ. ԿԳՄՍՆ

Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
«Նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 13568,8 հազար դրամ գումար էր հատկացվել՝ հաշվի առնելով, որ համայնքներում առկա շենքային բարենպաստ պայմաններով հաստատությունները պահպանման և շահագործման ծախսերի բացակայության պատճառով չէին գործում:
Մանկապարտեզների պահպանման ծախսերը չէին ապահովվում՝ հաշվի առնելով համայնքային բյուջեների փոքր չափերը: Առաջիկայում՝ համայնքների խոշորացումից հետո, մանկապարտեզների գործունեության շարունակականությունը կապահովվի համայնքային բյուջեների հաշվին։
Վերաբացված 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել 226 երեխաներ՝ իրացնելով կրթության իրենց իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
32020.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
37920.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
38520.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
98117.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
93116.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
272016.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
194615.07.2026, 21:35
«ԵՊՀ-ն չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է». «ՀայաՔվե»
116810.07.2026, 15:00