Շիրակի մարզում ընտրախախտումների վերաբերյալ 20 հաղորդումներից 4-ով նյութեր են նախապատրաստվում

Շիրակի մարզի Գյումրի համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախընտրական արշավի և քվերակության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր արարքների վերաբերյալ ստացվել է 20 հաղորդում կամ ահազանգ, որոնցից 2-ը եղել են մինչև քվեարկությունն սկսվելը:
20 ահազանգերից 15-ը ՀՀ դատախազության կամ Ոստիկանության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 4-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ են, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում:
Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝
- 10-ը առերևույթ վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,
- 2-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն,
- 2-ը՝ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը,
- 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն,
- 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը,
- 1-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն,
- 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն,
- 2-ը՝ այլ բնույթի են:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթ ունեցող 15 հաղորդումների կապակցությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է իրականացնել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Դրանցից 2-ի արդյունքում ներկայացված հանգամանքները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, 13-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:
Իսկ հաղորդումներից 4-ը ուղարկվել է հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ, որոնք ընթացքի մեջ են:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
193Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
201Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35912.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30612.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30312.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25012.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33511.11.2026, 20:48