Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Գորիս, Տաթև, Տեղ համայնքների մի շարք տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի

Գորիս, Տաթև, Տեղ համայնքների մի շարք տեղամասերում վերահաշվարկ կիրականացվի
302
Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 13:00

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել. «2021 թվականի հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև հոկտեմբերի 19-ը՝ ժամը 11.00-ն:
​Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 7 դիմում է ստացել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը (նստավայրը՝ ք. Գորիս): Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել Տաթև համայնքի 34/20, 34/21, 34/22, 34/23, 34/24, 34/25 և Գորիս համայնքի թիվ 34/12 տեղամասում:
Տարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել նաև սեփական նախաձեռնությամբ իրականացնել վերահաշվարկ Տաթև համայնքի 34/19 տեղամասում և Տեղ համայնքի 34/27 տեղամասում:
​Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
​Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը այսօր ժամը 14:00-ից կսկսի իրականացնել վերահաշվարկը»:

Աղբյուրը`   ՀՀ ԿԸՀ