ՊԵԿ նախագահը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցության հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:
ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ տրամադրված աջակցությունը:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
193Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
201Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35912.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30612.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30312.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25012.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33511.11.2026, 20:48