ԼՂ հակամարտության կարգավորումը մեզ համար առաջնահերթություն է. Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:
Վարչապետը շնորհավորել է Պիրիսին կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա այցը հնարավորություն կտա քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը, գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հնարավորություններն ու խնդիրները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում իրադրությունը գտնվում է բավականին լարված իրավիճակում և Հայաստանը ջանքեր է գործադրում այն լավագույնս կառավարելու համար: ՀՀ վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այս ուղղություններով հնարավոր կլինի գրանցել արդյունքներ:
Վարչապետ Փաշինյանը քաղաքական առումով կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և վերջինիս պատկերացումներին ծանոթանալը հետագա գործընկերության վերաբերյալ:
Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ շարունակական գործընկերությունը և իր այցի նպատակն է նաև հայ գործընկերների հետ քննարկել հետագա համագործակցությանն ուղղված հարցերն ու հնարավորությունները, գնահատել տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու հեռանկարները: Պարոն Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Կոսովոյում հայ խաղաղապահների գործունեությունը, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են բարձր մակարդակով: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու ամրապնդումը և պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ նպաստել այդ խնդրի լուծմանը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է միջազգային անվտանգության ապահովման գործում հայ խաղաղապահների մասնակցությունը և վստահություն հայտնել, որ նրանք լավագույնս կշարունակեն իրենց առաքելությունը: Վարչապետն անդրադարձել է նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման խնդիրն ուղիղ անդրադառնում է տարածաշրջանային իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս առումով հնարավոր կլինի առաջիկայում հասնել լուծման:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության և հետագա համագործակցության շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
193Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
201Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
29613.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
35912.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
30612.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
30312.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
25012.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
33511.11.2026, 20:48