Կիրակի, 15 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել». պարզաբանում

«Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել». պարզաբանում
237
Հինգշաբթի, 28 հոկտեմբերի, 2021 թ., 10:48

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի PR բաժնի ղեկավար Նունե Հովսեփյանը գրում է. ««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։

Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։

Աղբյուրը`   Նունե Հովսեփյան