«ՀՀ ԶՈՒ-ն խափանելու է այդ ավանտյուրան՝ սպառնալիքին դիմագրավելով․ միջանցք չի լինելու»․ Արմեն Գրիգորյան
![]() 292 Հինգշաբթի, 04 նոյեմբերի, 2021 թ., 22:05 Սահմանային գյուղերի բնակիչներն այսօր անվտանգության խնդիր ունեն, որովհետև ադրբեջանցիները շատ մոտ են, անկանոն կրակներ են լինում պարբերաբար։ Բավարար է գնալ այդ գյուղեր և նրանք կպատմեն՝ ինչերի միջով են անցնում։ Եվ այսպիսի ռիսկ է կանխատեսվում, որ, միգուցե, չստանալով միջանցք՝ ադրբեջանցիները կամ թուրքերը որոշեն ռազմական ուժով դա վերցնել, հատկապես, երբ այդպիսի սպառնալիքներ հնչեցվում են։ Հայաստանը պատրա՞ստ է նման սպառնալիքներին դիմագրավել, մեր ուժերն ի՞նչ վիճակում են. Factor TV-ի տաղավարում, պատասխանելով հետևյալ հարցին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է․ «Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են դիմակայելու նման սպառնալիքի։ Եռակողմ աշխատանքային խմբում արձանագրված է, որ միջանցք չի լինելու։ Այս տրամաբանության շրջանակում կարելի է այս քննարկումն ավարտված համարել։ Ինչ վերաբերում է այդպիսի ավանտյուրային, բնականաբար, մենք փորձելու ենք մեր Զինված ուժերով, ինչպես նաև օգտագործելով բոլոր եղած հնարավորությունները միջազգային հանրության շրջանում կամ միջազգային կառույցներում, խափանելու ցանկացած նման գործունեություն»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
