«Ցուցմունք տված ոստիկանը ձայնից է որոշել, որ «Բ-ի տղա, Նիկոլ» ասողը ես եմ». Սարգիս Կարապետյան
![]() 317 Ուրբաթ, 19 նոյեմբերի, 2021 թ., 16:12 ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը, անդրադառնալով «Բ-ի տղա, Նիկոլ» արտահայտության առնչությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկված մեղադրական եզրակացությանը, լրագրողների հետ զրույցում ասել է. «Փորձ է արվում ներկայացնել, որ մի 10-15 խուլիգան են, որոնք խուլիգանական արարք են անում... Ես ավելի մեծ բաներ եմ պատրաստ անել իմ հայրենիքի համար, քան՝ խուլիգանություն: Նոյեմբերի 13-ից սկսած՝ երևի մի 30-40 անգամ բերման եմ ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ, հստակ հրահանգ է եղել՝ ինձ մեկուսացնելու: Իսկ էդ օրվա մասով ասեմ, որ ոստիկանությունը չունի փաստ, որ ես արտահայտություններ եմ արել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որը չի նշանակում, թե համամիտ չեմ այդ մտքի հետ: Էն ոստիկանը, որը ցուցմունք է տվել, որ ես արել եմ էդ արտահայտությունը, նշել է, որ ճանաչել է ինձ՝ ձայնից, այսինքն՝ ոչ թե տեսել է այդ արտահայտությունն անելիս, այլ՝ ձայնից»: Կարապետյանի խոսքով՝ «կեղծ ցուցմունք տված ոստիկանները վերջում պատասխան են տալու»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
