«Կլինի հանդիպում Սոչիում․ հնարավոր է՝ եռակողմ նոր հայտարարության ստորագրությամբ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրեմլը պաշտոնապես հայտնում է նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին: Փաստորեն, Բրյուսելի հանդիպումից առաջ կլինի հանդիպում Սոչիում՝ հնարավոր է եռակողմ նոր հայտարարության ստորագրությամբ:
Հետաքրքիր է, ինչ արձագանք է լինելու հայաստանյան այն շրջանակներից, որոնք Բրյուսելի հանդիպումը դիտարկում էին իբրև Ռուսաստանին մերժելու ու Եվրոպային ընդունելու ակտ: Ըստ երևույթին հիմա կսկսի խոսակցություն «ստրկանալու» մասին: Քաղաքականության վերաբերյալ հայաստանյան «դիսկուրսում» դա, ցավոք սրտի, վերածվել է իրողությունների գնահատման օրինաչափ տրամաբանության:
Իսկ բուն իրականությունը, իհարկե, շատ ավելի բարդ ու բազմաշերտ է, ու ինչպես առիթ ունեցա ասելու, Բրյուսելը դիտարկել որպես Մոսկվայի հակադիր գործընթաց, թերևս ռացիոնալ չէ: Հատուկ նշեմ, որ այս մասին խոսակցությունները չեն նշանակում կոնսենսուսային մոտեցումներ, բայց ակնառու է որոշակի համադրված աշխատանքը, որովհետև բոլոր կողմերն էլ հասկանում են՝ առնվազն ի վիճակի են իրար շատ խանգարել:
Այս պարագայում հարց է առաջանում, եթե Սոչիում հանդիպում են, ի՞նչ իմաստ է ունենալու Բրյուսելի հանդիպումը: Իմ գնահատմամբ՝ այստեղ հենց իրար «չխանգարելու» իմաստն է: Ռուսները փորձում են եռակողմ ձևաչափի կենսունակություն ցույց տալ, միաժամանակ փորձելով դա փոխշահավետ տրամաբանության ծիրում կապիտալիզացնել համանախագահության ձևաչափում: Եթե իմ դիտարկումը մոտ է իրականությանը, այդ միջավայրը Հայաստանի համար եթե ամենալավն էլ չէ, ապա գոնե համեմատական դրականներից է, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ աշխատանքային համեմատաբար լավ հնարավորություն ընձեռնողներից է, որ կարող էին լինել հետպատերազմյան փուլում:
Կարծում եմ այդ ֆոնին պատահական չէ, որ Բաքուն ու Անկարան շտապում են ինչ որ բան համոզել Թեհրանին:
Իհարկե առանձին հարց է, թե որքան ամուր կարող է լինել միջավայրային այդ հնարավոր տրամաբանության զարգացման հեռանկարը: Սա արդեն կախված է շատ գործոններից»:

«Ձեզ՝ բոլորիդ, վերածում են մատաղի «մատելիալի»՝ Ալիևի ոտքերի տակ զոհաբերելու համար»․ Արման Աբովյան
2218:54
Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի հետ անժամկետ անվտանգության համաձայնագրի կնքման մասին
7218:30
«Արցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն»․ Նարեկ Կարապետյան
4618:12
«Արցախի հայաթափումն Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5417:54
«ՀՀ կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ Վեհափառին վարկաբեկելու համար». Արմեն Աշոտյան
6017:18
«Արցախը հայրենիք է, որից զրկվեցինք իշխանության ստերի, անգործության պատճառով»․ Անուշ Միրզոյան
7117:02
«Արցախի դավաճանների գործած մեղքի դրոշմակնիքը փոխանցվելու է սերնդեսերունդ»․ Ռուբեն Մելիքյան
6816:36
«Պարտվեցինք նաև դավաճանությա՛ն արդյունքում»․ Վահե Լոռենց
6416:24