Պատգամավորը պնդում է՝ COVID-19-ի «օմիկրոն» շտամն արդեն Ռուսաստանում է. «Ռոսպոտրեբնադզորը» հերքում է

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Վլադիմիր Կրուգլին հայտնել է, որ COVID-19-ի նոր՝ «օմիկրոն» շտամը, որը նախկինում հայտնաբերվել էր ՀԱՀ-ում և աֆրիկյան մի շարք այլ երկրներում, արդեն Ռուսաստանում է։
Խորհրդարանականի խոսքով՝ շտամի տարածման աղբյուրը կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, որոնք վերջերս են եղել Եգիպտոսում։ Այդ պատճառով նա կոչ է արել փակել Եգիպտոսի հետ չվերթները։
Սակայն «Ռոսպոտրեբնադզորի» համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովն ասել է, որ Ռուսաստանում «օմիկրոն» կորոնավիրուսի շտամը դեռ չի հայտնաբերվել։ Սա՝ կիրակի օրվա տվյալներով։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատել էր աֆրիկյան երկրներից ժամանողների համար սահմանների փակումը, ինչը շատ պետություններ սկսեցին կիրառել նոր շտամի ի հայտ գալու պատճառով։ Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանություններն էլ, իրենց հերթին, նշել էին, որ անարդար են համարում համաշխարհային հանրության արձագանքը, որը հարավաֆրիկացի գիտնականներին երախտապարտ լինելու փոխարեն սկսել է սահմանափակումներ մտցնել այս երկրի հետ օդային հաղորդակցության ոլորտում։

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
13701:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
251Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
140Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
182Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
66330.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
64730.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
76328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
78028.10.2026, 09:00