«Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Աժ-ում». Տաթևիկ Հայրապետյան
![]() 570 Երեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2021 թ., 19:42 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ անել Ալիևի սպառնալիքներին ի պատասխան հաջորդ օրը ՀՀ Ազգային Ժողովում: Պետական շահով առաջնորդվելու դեպքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը խելք խելքի կտային, միասնաբար կաշխատեին միջազգային գործընկերների հետ բաց և փակ հարթակներով՝ փորձելով համապատասխան արձագանքի հասնել՝ Բաքվի սանձարձակ պահվածը զսպելու նպատակով: Բայց փոխարենը ԱԺ-ն հերթական անգամ վերածվեց փոխադարձ մեղադրանքի ու կշտամբանքի հարթակի, ավելին՝ ծեծկռտուքի ու հայհոյանքի վայրի: Սա է մեր անտրամաբանական իրականությունը, ու ամենացավալին, որ սա ՀՀ քաղաքացիների քվեով ընտրված խորհրդարան է: Մինչ ԱԺ-ում գզվռտոցով են զբաղված, Ադրբեջանը իր քաղաքականությունն է առաջ բրդում՝ հետևելով մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ոչ մի կապ չունեն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների ու սպառնալիքների հետ: Իսկ զուգահեռ իրականությունում հայ զինվորը սահման է պահում, որ Ալիևը իր նպատակին չհասնի, որովհետև պետության արժեքը գիտի անգամ համատարած անարժեքության՝ ցավալի, բայց հուսամ նաև՝ անցողիկ փուլում»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
