ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը

Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:
Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սկզբունքային փոփոխություններ են առաջարկվում մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը հանրակրթության բովանդակությանն է վերաբերում:
‹‹Նպատակ է դրված խթանելու քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Նախատեսվում է վերանայել գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների և օտար լեզուների բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները:
Խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրելու հմտություններով, արժեքներով և դիրքորոշումներով՝ նոր բովանդակություն հաղորդելով 12-ամյա կրթությանը››,- նշել է Ժ․ Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով արդեն ընդունվել է հանրակրթության նոր չափորոշիչը, վերանայվել են առարկայական չափորոշիչները, ուսումնական պլաններն ու ծրագրերը:
Ըստ զեկուցողի՝ փոփոխությունները թույլ կտան բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, խրախուսել ուսուցիչների՝ անհատական ուսումնական պլաններով աշխատելու նախաձեռնությունները: Նորարություններ են նախատեսվում համընդհանուր ներառական կրթության ներդրման առումով․ փոխվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի սահմանումը, դպրոցների ֆինանսավորման մոդելը։ Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը նշել է, որ նախատեսվում է տնօրենի գործառույթներից տարանջատել վարչատնտեսական հատվածը՝ նրան վերապահելով կրթության որակի և բովանդակության պատասխանատվությունը։ Վարչատնտեսական ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված կարգով, իսկ տնօրենին կվերապահվի միայն կրթության որակի ապահովման խնդիրը:
Նախագծով առաջարկվում է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունատեստավորման միջոցով: «Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման գործընթացը, և առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնելու ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում, քանի որ Կառավարությունը մտադիր է վերանայել ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը՝ նախագծում կատարելով համապատասխան լրամշակում: Առաջարկն ընդունվել է:
Նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն նաև խորհրդարանական լսումներ՝ հաշվի առնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ՝ օրենքն իսկապես կենսունակ կլինի այնբոլոր շահառուների հետ քննարկելու պարագայում:ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն են հայտնել շահագրգիռ անձանց հետ շարունակելուքննարկումը և, ըստ անհրաժեշտության, լրամշակելու նախագիծը։

«Թևիցդ կբռնեմ, դուրս կշպրտեմ. ես ուրիշ բաներից եմ թուլանում». ՔՊ-ական թաղապետ Սաշա Կատվալյանը՝ կրկին սկանդալի կենտրոնում (տեսանյութ)
169Երեկ, 23:36
Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
55924.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
65223.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
85419.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
90218.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
90218.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
96517.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
84516.09.2026, 15:48