«Որոշ երկրներ Ռուսաստանի համար պարզապես տարածքներ են՝ նվաճելու համար». Էստոնիայի պաշտպանության նախարար

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալլե Լաանետը հայտարարել է, որ Ռուսաստանն իրական վտանգ է ներկայացնում Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար։
«Մեր մայրցամաքի և դաշինքի անվտանգությունն իրական վտանգի տակ է: Եվրոմիության արևելյան հարևանը չի ցանկանում ապրել խաղաղության և ժողովրդավարության մեջ և խաղաղության հնարավորություն չի տալիս ուրիշներին: Որոշ երկրներ նրա համար պարզապես տարածքներ են՝ նվաճելու համար, այլ ոչ անկախ պետություններ, որտեղ ժողովուրդներն ունեն իրենց լեզուն, մշակույթը և սեփական զարգացման ուղին ընտրելու անքակտելի իրավունքը, և դրա հիման վրա՝ իրենց գործընկերները», - ասել է Լաանեթը երկուշաբթի օրը Տալինում «Խորհրդային Ռուսաստանի հետ պատերազմի զինադադարի 102-րդ տարեդարձի կապակցությամբ» պսակ դնելու արարողության ժամանակ:
Նրա խոսքով՝ ներկայում Էստոնիան ունի ուժեղ դաշնակիցներ, որոնց հետ միասին փոխադարձաբար պաշտպանում և հոգ են տանում միմյանց նկատմամբ:
Հիշատակի արարողություն է տեղի ունեցել նաև Ռուսաստանին սահմանակից Նարվա քաղաքում։ Ծաղկեպսակներ են դրվել հանրապետության տարածքում կանգնեցված պատերազմի բոլոր հուշարձանների վրա: Այդ պատերազմն Էստոնիայում կոչում են Ազատամարտ։
Հիշեցնենք, որ ռազմական գործողություններ են անցկացվել 1918 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 1920 թվականի հունվարի 3-ը։ Դրանում Էստոնիայի զինված ուժերը, որոնք պատերազմում կորցրել են 6 հազար մարդ, դիմակայել են նախ Լանդեսվերի գերմանական միլիցիայի, իսկ հետո՝ Կարմիր բանակի դեմ։
Էստոնիայի Հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջև զինադադարի կնքման բանակցություններն ավարտվել են 1919 թվականի դեկտեմբերի 31-ին։
Դրանից հետո մարտերը չվերսկսվեցին, և պատերազմը պաշտոնապես ավարտվեց 1920 թվականի փետրվարի 2-ին Տարտուի խաղաղության պայմանագրի կնքմամբ, ըստ որի Էստոնիայի Հանրապետությունը և ՌԽՖՍՀ-ն առաջինն աշխարհում փոխադարձաբար ճանաչեցին երիտասարդ հանրապետությունների պետական անկախությունը:
Ժամանակակից Ռուսաստանը Տարտուի խաղաղության պայմանագիրը դիտարկում է որպես պատմական փաստաթուղթ, որն իրավաբանական ուժ չունի, ուստի նախապատերազմական սահմանը համարում է անվավեր։ Էստոնիայում այն դիտվում է որպես պետական իրավահաջորդության հիմք, և որոշ քաղաքական գործիչներ դրա հիման վրա հանդես են գալիս Պսկովի մարզի Պեչերսկի շրջանի և Լենինգրադի մարզի Զանարովյեի՝ Բալթյան հանրապետությանը պատկանելու օգտին: Սահմանային նոր պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականին, սակայն այն դեռ չի վավերացվել։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
11815:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
196Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
196Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
194Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
173Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
25911.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
53011.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
50711.11.2026, 18:55