«Մայիսի 14-ից մայրը զինվոր որդու մասին որևէ տեղեկություն չունի, հրամանատարությունը` «նույնպես»». փաստաբան

727
Չորեքշաբթի, 12 հունվարի, 2022 թ., 19:18
Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրում եմ լրատվականների ուշադրությունը:
Նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ-ի փետրվարի 8-ին զորակոչվել է ծառայության, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը՝ «նույնպես»: Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել:
Հարգելի ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ո՞ւր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք: Վաղը կներկայացնեմ շաատ ուշացած հաղորդում՝ հանցագործության մասին»:
Աղբյուրը` Լուսինե Վիրաբյան

«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
96Երեկ, 22:54
4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում
113Երեկ, 20:25
Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
178Երեկ, 19:19
Նեպալում ուժգին սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 2 տասնյակից (տեսանյութ)
168Երեկ, 18:53
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ (տեսանյութ)
126Երեկ, 15:06
Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա (տեսանյութ)
217Երեկ, 14:55
Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
254Երեկ, 11:42
Նոր միջադեպ՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի տարածքում (տեսանյութ)
186Երեկ, 10:18